Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն օրերս հայտարարել է, որ Արևմուտքը Հայաստանին դիտարկում է սոսկ որպես գործիք Ռուսաստանի դեմ պայքարում՝ նպատակ ունենալով քաղաքական դաշտը մաքրել Մոսկվայի և Երևանի միջև առողջ հարաբերությունների օգտին հանդես եկող ուժերից: Նա ընդգծել է, որ Ռուսաստանի հետ ձևավորված կապերի խզումը Հայաստանի շարքային քաղաքացիների համար կհանգեցնի անխուսափելի ծանր հետևանքների:               
 

Այլևս իմաստ չկա «ժողովրդավարության բաստիոնում» ՏԻՄ ընտրություններ անցկացնելու

Այլևս իմաստ չկա «ժողովրդավարության բաստիոնում» ՏԻՄ ընտրություններ անցկացնելու
03.12.2023 | 06:59

Հայաստանի Հանրապետությունում ընտրություններով երբեք իշխանություն չի փոխվել, քիչ թե շատ արդար են եղել տեղական ընտրությունները։ Սակայն «ժողովրդավարության բաստիոնում» ՏԻՄ ընտրություններ անցկացնելու իմաստը կորել է, քանզի ընտրված համայնքապետերին հետո ՔՊ-ն տարբեր ձևերով պաշտոնանկ է անում՝ տեղը յուրային նստեցնելով; Ճիշտ կլինի, որ Նիկոլ Փաշինյանը, բռնապետ Իլհամ Ալիևի նման, տարածքների վարչական ղեկավարներ նշանակի, պետբյուջեից փող չծախսեն տեղական ընտրություններ կազմակերպելու համար։

Վանաձորի համայնքապետ Մամիկոն Ասլանյանը վաղուց բանտում է, նրա փոխարեն քաղաքը ղեկավարում է ավագանու նիստում հայհոյանք տված Արկադի Փելեշյանը, Գյումիրում ՔՊ-ն փաստացի խլեց իշխանությունը, Բերդում 3 հոգու հանդեպ կալանքներ կիրառելով՝ ՔՊ-ն փաստացի կիսեց իշխանությունը, Ախուրյանում էլ իշխանափոխություն իրականացրեց; Հիմա հերթը հասել է Ալավերդի համայնքին,ՔՊ-ն որոշել է պաշտոնանկ անել համայնքի ղեկավար Արկադի Թամազյանին, նրա փոխարեն համայնքապետ կարգել քրեական պատմությամբ հայտնի, ՔՊ-ական Դավիթ Ղումաշյանին:

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 4872

Մեկնաբանություններ